ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
13.03.2020 | 01:16
Իմ հա­ջորդ պատ­մու­թյու­նը անձ­նա­կան փոր­ձից է գա­լիս, կոնկ­րետ օ­րի­նա­կով կփոր­ձեմ բա­ցատ­րել մեր կյան­քում տեղ գտած կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­նե­րի ո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը՝ բո­լոր նր­բու­թյուն­նե­րով: Հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից մեզ ժա­ռան­գու­թյուն հա­սած բա­ցա­սա­կան երևույթ է, ո­րը զար­գա­նա­լու պա­րարտ հող գտավ ան­կա­խու­թյան պայ­ման­նե­րում և պատ­ճառ դար­ձավ, որ մեր եր­կի­րը հայ­տն­վի տն­տե­սա­կան խոր ճգ­նա­ժա­մի մեջ, ու շա­րու­նա­կում է խան­գա­րել՝ թույլ չտա­լով դուրս գալ այդ վի­ճա­կից: Հա­յաս­տա­նի Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյունն էլ կոր­ծան­վեց, բայց պատ­մա­կան հայ­րե­նի­քը կորց­րած ու որբ դար­ձած մարդ­կանց հայ­րե­նան­վեր աշ­խա­տան­քի շնոր­հիվ հնա­րա­վոր դար­ձավ հե­տա­գա­յում, ար­դեն խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, եր­կի­րը դուրս բե­րել ա­նե­լա­նե­լի դրու­թյու­նից ու վս­տահ քայ­լե­րով այն տա­նել դե­պի կա­յուն զար­գա­ցում: Ըն­դա­մե­նը 20 տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նը կա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել սովն ու հա­մա­ճա­րակ­նե­րը, կա­յա­ցավ՝ որ­պես եր­կիր, 50 տա­րի անց դար­ձավ ար­դյու­նա­բե­րա­կան հզոր եր­կիր, հա­սավ իր տն­տե­սա­կան ծաղկ­ման պատ­մա­կան գա­գաթ­նա­կե­տին, և գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև Ստա­լի­նին հա­ջող­վեց կա­շա­ռա­կե­րու­թյան ու հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի քո­քը կտ­րել բո­լոր հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, նաև Հա­յաս­տա­նում, դա­ժա­նո­րեն ոչն­չաց­նե­լով այդ երևույ­թը ծնող­նե­րին ու կրող­նե­րին:
Ի­հար­կե, Ստա­լի­նին կա­րե­լի է քն­նա­դա­տել, հա­մա­ձայն եմ, որ քն­նա­դա­տե­լու բա­ներ կգտն­վեն, բայց պետք չէ մո­ռա­նալ, որ նրան հա­ջող­վեց խոր­հր­դա­յին եր­կի­րը դնել բնա­կա­նոն տն­տե­սա­կան զար­գաց­ման ռել­սե­րի վրա՝ չե­զո­քաց­նե­լով ու ան­կեն­սու­նակ դարձ­նե­լով բո­լոր կա­շա­ռա­կեր­նե­րին՝ ի­րենց ժա­ռանգ­նե­րով հան­դերձ: Ստա­լի­նի դա­ժա­նու­թյուն­նե­րը թանկ նս­տե­ցին խոր­հր­դա­յին բո­լոր ժո­ղով­րդ­նե­րի, այդ թվում հա­յե­րիս վրա, բազ­մա­թիվ ա­գահ, կա­շա­ռա­կեր, տմար­դի, խա­բող, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ստա­հակ, ծույլ, կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ­նե­րի հետ գն­դա­կա­հար­վե­ցին կամ աք­սոր­վե­ցին բազ­մա­թիվ ազ­նիվ ու ան­մեղ մար­դիկ, բայց, ի՜նչ ա­րած, գու­ցե դա էր ճիշ­տը, մի­գու­ցե միայն այդ­պես էր հնա­րա­վոր վե­րաց­նել երկ­րի բնա­կա­նոն զար­գաց­մա­նը խո­չըն­դո­տող կո­ռուպ­ցիա­յի ու կա­շա­ռա­կե­րու­թյան ար­հես­տա­ծին խո­չըն­դոտ­նե­րը:
Հա­վա­նա­բար աշ­խա­տող, ի­րեն պաշտ­պա­նե­լու ու­նակ պե­տու­թյուն կա­ռու­ցելն այն­քան էլ դյու­րին գործ չէ, ստա­լի­նյան դա­ժա­նու­թյուն­նե­րը կա­րող են դի­տարկ­վել որ­պես ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րով թե­լադր­ված, ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ կազ­մա­կեր­պա­կան պրո­ցես, ո­րի նպա­տա­կը խոր­հր­դա­յին հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջա­ցումն ու երկ­րի տնտ­սու­թյան զար­գա­ցումն է ե­ղել: Ստա­լի­նյան հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի ար­դյունք­ներն ի­րենց եր­կար սպա­սել չտ­վե­ցին. պատ­մա­կան կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը դար­ձավ աշ­խար­հի գերհ­զոր տե­րու­թյուն­նե­րից մե­կը, ո­րին հա­ջող­վեց կոտ­րել Գեր­մա­նիա­յի նման տեխ­նո­լո­գիա­պես զար­գա­ցած ու հզոր տն­տե­սու­թյուն ու­նե­ցող երկ­րի մեջ­քը, կոտ­րեց ա­վե­լի ար­դար հա­սա­րա­կու­թյուն կա­ռու­ցող ժո­ղովր­դի կամ­քով ու, ա­ռա­ջին հեր­թին, ա­րա­րած ար­դյու­նա­բե­րու­թյամբ:
Շու­տով կլ­րա­նա Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կը, ո­րը, ա­ռա­ջին հեր­թին, մեր ժո­ղովր­դի հաղ­թա­նակն էր: Խոր­հր­դա­յին եր­կի­րը հաղ­թեց ոչ միայն զար­գա­ցած ար­դյու­նա­բե­րու­թյուն ու խիստ կազ­մա­կերպ­ված հա­սա­րա­կու­թյուն ու­նե­ցող Գեր­մա­նիա­յին, այլև նրա օգ­տին աշ­խա­տող եվ­րո­պա­կան ողջ հան­րու­թյա­նը։ Ֆրան­սիա­յի, Իս­պա­նիա­յի, Ի­տա­լիա­յի, մյուս­նե­րի տն­տե­սա­կան ա­ճը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին նվա­զել էր ըն­դա­մե­նը 3 տո­կո­սով: Ստա­լի­նի դա­ժա­նու­թյուն­նե­րը թույլ տվե­ցին երկ­րում ձևա­վո­րել հա­մա­տա­րած վա­խի մթ­նո­լորտ, ո­րի պայ­ման­նե­րում օ­րեն­քը դար­ձավ օ­րենք, օ­րենք՝ բո­լո­րի հա­մար՝ ան­կախ մարդ­կանց սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կից ու գրա­ված պաշ­տոն­նե­րից: Միամ­տու­թյուն կլի­ներ կար­ծել, թե Ստա­լի­նին հա­ջող­վեց իս­պառ վե­րաց­նել կա­շա­ռա­կե­րու­թյու­նը։ Ի­հար­կե ոչ։ Բայց այն գոր­ծում էր վա­խի ու կաս­կա­ծամ­տու­թյան այն­պի­սի մթ­նո­լոր­տում, որ մաս­սա­յա­կան տա­րա­ծում ստա­նալ և երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­ման վրա էա­կան ազ­դե­ցու­թյուն գոր­ծել չէր կա­րող, չկար կա­շա­ռա­կե­րու­թյան փոր­ձի փո­խա­նակ­ման ու տա­րած­ման այն մի­ջա­վայ­րը, ո­րը ձևա­վոր­վեց Խրուշ­չո­վի տա­րի­նե­րին, բուռն զար­գա­ցում ստա­ցավ Բրեժնևի ժա­մա­նակ ու, թո­կից փա­խած մո­զի­նե­րի նվիր­վա­ծու­թյամբ, մաս­սա­յա­կան դար­ձավ ար­դեն Գոր­բա­չո­վի «տպՐպրՑՐՏռՍՈ»-ի տա­րի­նե­րին և ա­հագ­նա­ցող թափ հա­վա­քեց ան­կա­խու­թյան մեր 30 տա­րի­նե­րին։ Դա­տե­լով Փա­շի­նյա­նի շուր­ջը հա­վաք­ված կա­շա­ռա­կեր­նե­րի ա­խոր­ժա­կից, մեր օ­րե­րում այդ դրսևո­րում­նե­րը տեմ­պա­յին զար­գաց­ման մի­տում ու­նեն: Հի­մա ոչ մե­կի վե­ջը չէ, որ կա­շառ­քը, նե­րա­ռյալ մեր օ­րե­րում կյան­քի ու­ղե­գիր ստա­ցած պարգևավ­ճար­նե­րը, դար­ձել են աշ­խա­տա­վար­ձից դուրս տր­վող վար­ձատ­րու­թյան ձև: Ի­հար­կե, մեծ խելք պետք չէ հաս­կա­նա­լու հա­մար, որ կո­ռուպ­ցիա­յի ու կա­շա­ռա­կե­րու­թյան պատ­ճա­ռով է, որ մեր տն­տե­սու­թյու­նը շա­րու­նա­կում է ան­կում ապ­րել, բայց ի՞նչ ա­նես, ե­թե դա է ի­րո­ղու­թյու­նը, ո­րը հաս­տատ­վել ու ա­ռաջ է շարժ­վում մեր ան­կախ երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի գի­տու­թյամբ ու ջան­քե­րով: Նման դեպ­քե­րում է, որ մար­դիկ, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, հի­շում են Ստա­լի­նին, թե նման ի­րա­վի­ճակ­նե­րում նա ինչ ելք կգտ­ներ, ինչ կա­ներ:
Ստա­լի­նի մա­սին խո­սե­լիս մենք ոչ թե նրա գովքն ենք ա­նում կամ մտա­ծում նրա մարդ­կա­յին կեր­պա­րի, թե­րու­թյուն­նե­րի, թու­լու­թյուն­նե­րի կամ ար­ժա­նիք­նե­րի, այլ, ա­ռա­ջին հեր­թին, նրա կի­րա­ռած դա­ժան ու աշ­խա­տող մե­թոդ­նե­րի մա­սին: Գի­տեմ, որ այս­տեղ էլ քն­նա­դա­տող­նե­րի պա­կաս չեմ ու­նե­նա, բայց ի՞նչ ա­նես, երբ մեր ե­րե­խա­նե­րի ա­պա­գան են քո աչ­քի ա­ռաջ կոր­ծա­նում, իսկ դու ո­չինչ ա­նել չես կա­րող, դրա դեմն առ­նե­լու մի­ջոց­ներ չես գտ­նում: Բայց պայ­քա­րե­լը կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է:
ԽՍՀՄ վեր­ջին տա­րի­նե­րին գոր­ծող կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գը, զար­մա­նա­լի նմա­նու­թյամբ ու հետևո­ղա­կա­նու­թյամբ, աշ­խա­տում է նաև մեր օ­րե­րում, ան­գամ փա­շի­նյա­նա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» չօգ­նեց, որ մենք ա­զատ­վենք այդ վնա­սա­կար սո­վո­րու­թյու­նից ու սկ­սենք աշ­խա­տել մար­դա­վա­րի, այն­պես, որ կա­րո­ղա­նանք կազ­մա­կեր­պել մեր տն­տե­սու­թյու­նը և ստեղ­ծենք մի­ջազ­գա­յին շու­կա­յի հա­մար ըն­դու­նե­լի ար­տադ­րանք տվող գոր­ծա­րան­ներ ու ֆաբ­րի­կա­ներ:
Միայն կո­ռուպ­ցիա­յից ու կա­շա­ռա­կե­րու­թյու­նից զերծ երկ­րում էր հնա­րա­վոր, որ աշ­խա­տեր սո­ցիա­լիզ­մի հիմ­նա­կան տն­տե­սա­կան սկզ­բուն­քը` յու­րա­քան­չյուրն՝ ըստ իր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի, յու­րա­քան­չյու­րին՝ ըստ իր տված ար­դյուն­քի (տված ար­դյուն­քի քա­նա­կին ու ո­րա­կին հա­մա­պա­տաս­խան): Ստա­լի­նի ժա­մա­նակ բո­լո­րը պար­տա­վոր էին աշ­խա­տե­լու ի նպաստ երկ­րի, պար­տա­վոր էին երկ­րին օ­գուտ տա­լու, այդ օ­գուտ­նե­րը գու­մար­վում-գու­մար­վում ու, մի գե­ղե­ցիկ օր էլ բյու­ջե էին դառ­նում, որն օգ­տա­գործ­վում էր ԽՍՀՄ-ի տն­տե­սա­կան, ռազ­մա­կան, գի­տա­կան, սո­ցիա­լա­կան զար­գաց­ման հա­մար: Մարդ­կու­թյու­նը այլ ճա­նա­պարհ չի հո­րի­նել. բար­գա­վաճ կյան­քով ապ­րե­լու հա­մար պետք է աշ­խա­տել՝ ա­նընդ­հատ բարձ­րաց­նե­լով աշ­խա­տան­քի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, մարդ­կա­յին հան­րու­թյան օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը, որն էլ կան­խո­րո­շում է եր­կր­նե­րի ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան զար­գա­ցումն ու սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման հա­ջո­ղու­թյու­նը:
Ա­գահ, կա­շա­ռա­կեր, տմար­դի, խա­բող, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ստա­հակ, ծույլ, կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ իշ­խա­նա­վոր­ներն այս­տեղ ա­նե­լիք չու­նեն ու վտան­գա­վոր են տար­բեր պատ­ճառ­նե­րով.
ա) նման մար­դիկ միայն սպա­ռող­ներ ու երկ­րին նյու­թա­կան վնաս պատ­ճա­ռող­ներ են լի­նում,
բ) ի­րենց ա­գահ, կա­շա­ռա­կեր, տմար­դի, խա­բող, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ստա­հակ, ծույլ, կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ հատ­կա­նիշ­նե­րը ակ­տի­վո­րեն տա­րա­ծում են ա­ռողջ հա­սա­րա­կու­թյան մեջ՝ վատ օ­րի­նակ ծա­ռա­յե­լով մյուս­նե­րի ու, հատ­կա­պես, ա­ճող սերն­դի հա­մար,
գ) ձգ­տե­լով ու տի­րա­նա­լով իշ­խա­նա­կան լծակ­նե­րին` մշ­տա­պես ար­գե­լա­փա­կում են հա­սա­րա­կու­թյան ա­ռողջ, ստեղ­ծա­գործ ու­ժե­րի ակ­տիվ, երկ­րաս­տեղծ գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րով­հետև դա հա­մա­հունչ է մեր երկ­րի թշ­նա­մի­նե­րի ցան­կու­թյուն­նե­րին, դա պատ­վեր է դր­սի ու­ժե­րի կող­մից:
Օ­տար եր­կր­նե­րի շա­հե­րին ծա­ռա­յող հայ գոր­ծա­կալ­նե­րի մեջ այս­պի­սի հա­մոզ­մունք է ձևա­վոր­վել, թե մարդ պետք է հի­մար լի­նի, որ հա­մա­ձայ­նի միայն մեկ երկ­րի գոր­ծա­կա­լը դառ­նա­լու: Սա էլ է սկզ­բունք, սկզ­բունք է ա­գահ, կա­շա­ռա­կեր, տմար­դի, խա­բող, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ստա­հակ, ծույլ, կեղ­ծա­վոր, ցու­ցա­մոլ, սնա­փառ հա­յե­րի հա­մար, ո­րոն­ցից պետք է ա­զատ­վել նաև ստա­լի­նյան հայտ­նի մե­թոդ­նե­րը կի­րա­ռե­լով։ ՈՒ որ­քան շուտ, այն­քան լավ, դա կլի­նի ար­դա­րա­ցի ու ար­դա­րաց­ված, այ­լա­պես ուշ կլի­նի, մեր երկ­րում ո­չինչ չի ստաց­վի:
Ցա­վով եմ նշում` կո­ռուպ­ցիա­յի պատ­ճա­ռով բախ­վել ենք պա­տա­յին մի ի­րա­վի­ճա­կի... Պա­տե­րազ­մող, Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի վեր­քե­րը դեռևս չա­մո­քած եր­կի­րը կանգ­նել է լի­նել-չլի­նե­լու խնդ­րի ա­ռաջ: Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ստի­պում է, որ Հա­յաս­տա­նը պայ­քա­րի տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու, եր­կի­րը հզո­րաց­նե­լու, բա­նակն ա­ռա­վել մար­տու­նակ դարձ­նե­լու, բնակ­չու­թյան աճն ա­պա­հո­վե­լու հա­մար։ 30 տա­րի ո­չինչ չի ար­վել, մա­տը մա­տին չի խփում նաև Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը, հի­մա էլ հան­րաք­վե-վար­չա­պետ կամ վար­չա­պետ-հան­րաք­վե խա­ղերն են խա­ղում, ո­րով­հետև եր­կի­րը դար­ձյալ մնա­ցել է ա­գահ, կա­շա­ռա­կեր, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ցու­ցա­մոլ, սնա­փառ իշ­խա­նա­վոր­նե­րի տրա­մադ­րու­թյան տակ, շարժ­վում է նրանց քթի ջրով: Խրուշ­չո­վի հալհ­լո­ցը, Բրեժնևի ան­չար ու ա­նա­տամ կուր­սը ու, հատ­կա­պես, Գոր­բա­չո­վի «տպՐպ­րՑՐՏռ­ՍՈե-ն, ,չսՈրՑ­վՏրՑՖե-ը կամ ,ցր­ՍՏ­­ՐպվՌպե-ն նպաս­տե­ցին, որ կա­շա­ռա­կե­րու­թյունն ու հա­մա­տա­րած կո­ռուպ­ցիան խոր ար­մատ­ներ ձգեն ու զար­գա­նան ԽՍՀՄ-ի ողջ տա­րած­քով մեկ ու, հե­տա­գա­յում, նոր շունչ ա­ռած ծաղ­կեն ու բար­գա­վա­ճեն հետ­խոր­հր­դա­յին բո­լոր եր­կր­նե­րում: ՈՒկ­րաի­նա-Ռու­սաս­տան, Ադր­բե­ջան-Հա­յաս­տան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի, նաև Բե­լա­ռուս-Ադր­բե­ջան սի­րա­խա­ղի հիմ­քում դր­ված է հետս­տա­լի­նյան տա­րի­նե­րին զար­գա­ցած կո­ռուպ­ցիան, ո­րի դեմ պայ­քա­րող­նե­րը չկան, ո­րով­հետև այդ պե­տու­թյուն­նե­րի գլ­խին կանգ­նած են նույն ա­գահ, կա­շա­ռա­կեր, ի­րա­վուն­քը չպաշտ­պա­նող, ցու­ցա­մոլ, սնա­փառ իշ­խա­նա­վոր­նե­րը:
Ճա­կա­տագ­րի բե­րու­մով, իմ կամ­քից ան­կախ, դար­ձա կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող ժո­ղովր­դա­կան վրի­ժա­ռու՝ հաս­կա­նա­լով, որ միայն ներքևից, մեր սե­փա­կան ջան­քե­րով ու նա­խա­ձեռ­նու­թյամբ է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել հա­սա­րա­կու­թյան մեջ մե­տաս­տազ­ներ տված ու մեր զար­գա­ցումն ար­գե­լա­կող կո­ռուպ­ցիան: Տա­նը նս­տածս տե­ղը կա­րո­ղա­ցա բա­ցա­հայ­տել Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից մե­կը, ո­րի չե­զո­քաց­ման վրա ես կշա­րու­նա­կեմ աշ­խա­տել: Ե­թե մե­զա­նից յու­րա­քան­չյուրն իր վրա վերց­նի հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջաց­ման, կա­շա­ռա­կե­րու­թյան դեմ պայ­քա­րի ի­րեն հա­սա­նե­լի բա­ժի­նը, ա­պա մենք հա­ջո­ղու­թյուն կու­նե­նանք նաև հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի ճա­կա­տում:
2015 թվին իմ ըն­տա­նի­քի դեմ սկս­վեց դա­տա­կան պրո­ցես­նե­րի 4-րդ փու­լը: Հարևա­նի հայ­ցով բաց­վեց ԵԿԴ/3442/02/15 քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծը (դա­տա­վոր` Ռու­բեն Ներ­սի­սյան): Ո­մանց թվում է, թե կա­շառ­քը մութ տե­ղը լույս է տա­լիս, կա­րե­լի է այդ­պի­սով լու­ծել ի­րենց բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րը՝ հարևան­նե­րի օ­րի­նա­կան շա­հե­րի հաշ­վին: Նշեմ, որ Ներ­սի­սյա­նը մեր փորձ­ված դա­տա­վոր­նե­րից է, ում վրա դր­ված է «Սա­նի­տե­կի» աղմ­կա­հա­րույց գոր­ծը՝ ընդ­դեմ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի, և հի­շեց­նեմ այն պարզ ճշ­մար­տու­թյու­նը, որ փորձ­ված գայ­լե­րը միշտ եր­կու ոտ­քով են թա­կարդն ընկ­նում: Մեր դեպ­քում էլ բա­ցա­ռու­թյուն չե­ղավ, դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի «օգ­նու­թյամբ» ինձ հա­ջող­վեց բա­ցա­հայ­տել մեր դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող դա­տա­վոր-փաս­տա­բան-փոր­ձա­գետ-ոս­տի­կա­նու­թյուն-դա­տա­խա­զու­թյուն կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից մե­կը, ո­րի չե­զո­քա­ցու­մը դար­ձավ հա­կա­կո­ռուպ­ցիոն իմ պայ­քա­րի նպա­տա­կը, ակն­կա­լում եմ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել նաև այս գոր­ծում, բայց ա­մեն ինչ հեր­թով: Այդ գոր­ծը կա­րող էր նաև վա­րույթ չըն­դուն­վել՝ հա­մա­ձայն ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի 109-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տի, ե­թե նույն ան­ձանց միջև, նույն ա­ռար­կա­յի մա­սին միևնույն հիմ­քե­րով վե­ճի վե­րա­բե­րյալ առ­կա են ՀՀ վար­չա­կան դա­տա­րա­նի 03.12.02014 թ. թիվ ՎԴ/0555/05/14 վար­չա­կան գոր­ծով վա­րույ­թը կար­ճե­լու մա­սին ո­րո­շու­մը և օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած վճի­ռը: ԵԿԴ/3442/02/15 գոր­ծը կա­րող էր վա­րույթ չըն­դուն­վել նաև մեկ այլ պատ­ճա­ռով, ո­րով­հետև իմ ըն­տա­նի­քի նկատ­մամբ հայց­վոր­նե­րի պա­հան­ջը ա­ռար­կա­յա­զուրկ է: Հայ­ցը այս­պի­սի բո­վան­դա­կու­թյուն ու­նի. «մաս­նա­կի ան­վա­վեր ճա­նա­չել թիվ 9 բնա­կա­րա­նի պատշ­գամ­բի սե­փա­կա­նաշ­նորհ­ման ի­րա­վուն­քը»: Դա­տա­րա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ է դր­վում «մաս­նա­կիու­թյան» չա­փի ո­րո­շու­մը, ին­չը հա­կա­սում է օ­րենք­նե­րին ու ա­ռողջ բա­նա­կա­նու­թյա­նը: Դա­տա­կան ա­տյան­նե­րի ա­ռաջ պետք է դր­վեն հս­տակ պա­հանջ­ներ, կոնկ­րետ տվյալ­ներ, ո­րոնք, տվյալ դեպ­քում, չեն հա­կա­սում գոր­ծող շի­նա­րա­րա­կան նոր­մե­րին կամ բխում են շեն­քի ճար­տա­րա­պե­տա­կան նա­խագ­ծից, ո­րոնք ար­դեն խախտ­ված են հենց հայց­վոր­նե­րի կող­մից՝ ի վնաս պա­տաս­խա­նող կող­մի: Դա­տա­վոր­նե­րի կող­մից օ­րենք­նե­րի խախ­տում­նե­րը կա­րող ենք ըն­կա­լել որ­պես անգ­րա­գի­տու­թյան և օ­րեն­քի չի­մա­ցու­թյան ար­դյունք կամ կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րի հետևանք, եր­կուսն էլ դա­տա­պար­տե­լի են։ Սա աք­սիո­մա­տիկ ճշ­մար­տու­թյուն է:
Դա­տա­կան պրո­ցե­սին մենք ի­րա­վունք ու­նեինք ներ­կա­յա­նա­լու մեր ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րով՝ հա­կընդ­դեմ հայց տա­լու մի­ջո­ցով: Հա­կընդ­դեմ հայ­ցով ներ­կա­յա­նա­լը ճիշտ էր, ո­րով­հետև մեր բնա­կա­րա­նի նկատ­մամբ չա­րա­շա­հում­ներ են կա­տար­վել քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի ու կոնկ­րետ ան­ձանց կող­մից, բազ­մա­թիվ կե­տե­րով խախտ­ված են մեր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը, և հա­կընդ­դեմ հայ­ցը բո­լոր կե­տե­րով հա­մա­պա­տաս­խա­նում է ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի 96-րդ 1-ին հոդ­վա­ծի՝ հա­կընդ­դեմ հայ­ցեր հա­րու­ցե­լու հա­մար պա­տաս­խա­նող կող­մե­րի ի­րա­վունք­նե­րին (ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի հոդ­ված 96-ի 1-ին, 2-րդ, 3-րդի 1) 2) և 3) մա­սե­րով), պա­տաս­խա­նողն ի­րա­վունք ու­նի մինչև գոր­ծով վճիռ կա­յաց­նե­լը հա­կընդ­դեմ հայց հա­րու­ցե­լու ընդ­դեմ հայց­վո­րի՝ սկզբ­նա­կան հայ­ցի հետ հա­մա­տեղ քն­նե­լու հա­մար: Հա­կընդ­դեմ հայցն ըն­դուն­վում է, ե­թե 1) հա­կընդ­դեմ պա­հանջն ուղղ­ված է սկզբ­նա­կան պա­հան­ջի հաշ­վանց­մա­նը, 2) հա­կընդ­դեմ հայ­ցի բա­վա­րա­րու­մը լրիվ կամ մա­սամբ բա­ցա­ռում է սկզբ­նա­կան հայ­ցի բա­վա­րա­րու­մը, 3) հա­կընդ­դեմ և սկզբ­նա­կան հայ­ցե­րի միջև առ­կա է փո­խա­դարձ կապ ու դրանց հա­մա­տեղ քն­նու­թյու­նը կա­րող է ա­պա­հո­վել վե­ճի ա­ռա­վել ա­րագ և ճիշտ լու­ծու­մը: Բայց դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նը մեր հա­կընդ­դեմ հայ­ցը չըն­դու­նեց: Հարց­րի` ին­չու՞:
-Դուք դա­տա­կան նիս­տը խան­գա­րում եք, ես հի­մա Ձեզ մի­նի­մալ աշ­խա­տա­վար­ձի հինգ­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով կտու­գանք կսահ­մա­նեմ:
-Չգի­տեի:
-Դար­ձյալ խան­գա­րե­ցիք:
-Նե­րո­ղու­թյուն:
-Է­լի խան­գա­րե­ցիք:
Ինձ հա­մար պարզ դար­ձավ, որ դա­տա­վորն իր տա­րեր­քի մեջ է, գոր­ծը լավ է հաս­կա­նում ու տա­նում է ճիշտ ուղ­ղու­թյամբ, երևում էր, որ մտել է կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րի դաշ­տը, ցան­կա­լի ար­դյուն­քին հաս­նե­լու հա­մար բա­րո­յա­կան ճն­շում է գոր­ծադ­րում պա­տաս­խա­նող կող­մի վրա, որ ա­վե­լի «պա­տաս­խա­նող» դառ­նա ու վա­ղօ­րոք, մինչև ՀՀ ա­նու­նից կա­յա­նա­լիք վճի­ռը, հաշտ­վի պար­տու­թյան մտ­քի հետ: Դա պար­զո­րոշ երևաց նաև մեր բնա­կա­րա­նի վրա կա­լանք դնե­լու նրա ո­րո­շու­մից, դա դա­տա­կան պրակ­տի­կա­յում հազ­վա­դեպ օգ­տա­գործ­վող այն զս­պա­շա­պիկն է, ո­րի կի­րա­ռու­մը ան­հաս­կա­նա­լի ու ան­բա­ցատ­րե­լի մնաց նույ­նիսկ ճա­նաչ­ված փաս­տա­բան­նե­րի կող­մից:
Դա­տա­վո­րը մեր­ժեց նաև իմ ըն­տա­նի­քի շա­հե­րը դա­տա­րա­նում ներ­կա­յաց­նե­լու փաս­տա­բան ըն­կե­րոջս լիա­զո­րու­թյուն­նե­րը՝ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ չլի­նե­լու պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ, սա հա­զիվ­հազ օ­րեն­քի պա­հանջ է հա­մար­վում, ո­րի նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը այ­սօր վի­ճարկ­վում է ՀՀ ԱԺ-ում. դա­տա­րան­նե­րում անվ­ճար փաս­տա­բա­նա­կան օգ­նու­թյուն կա­րող է ցու­ցադ­րել ցան­կա­ցած ոք՝ չլի­նե­լով փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ (փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ դառ­նա­լը կարևոր է ի­րա­վա­բան­նե­րի հա­մար և ու­նի բա­վա­կան վառ ար­տա­հայտ­ված կո­ռուպ­ցիոն ռիս­կեր):
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի կող­մից ար­ված պաշ­տո­նա­կան պար­զա­բա­նում­նե­րից ու պաշ­տո­նա­կան գրու­թյու­նից հե­տո էլ մեր փաս­տա­բա­նի խն­դի­րը չլու­ծե­ցին, և ես, իմ չու­նե­ցած ի­րա­վա­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րով, մե­նակ մնա­ցի փոր­ձա­ռու դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի դեմ հան­դի­ման: ՈՒթ տար­վա դա­տա­կան քաշք­շուկ­նե­րի պրակ­տի­կան ա­ռիթ դար­ձավ, որ ես դառ­նամ ինք­նուս փաս­տա­բան ու ար­դեն հեռ­վից հե­ռու, յոթ վերս­տից տես­նում ու գնա­հա­տում եմ մեր դա­տա­վոր­նե­րի ա­նա­չա­ռու­թյան չա­փը, նրանց մե­քե­նա­յու­թյուն­նե­րը: Ար­դար դա­տա­վոր­ներ, ան­շուշտ ու­նենք, բայց դա, ան­շուշտ, Ռու­բեն Ներ­սի­սյա­նը չէ, ով որ­քան խո­րա­մանկ, նույն­քան էլ զգույշ է և մի քա­նի տա­րի անց ստիպ­ված ե­ղավ կար­ճե­լու մեր դա­տա­կան գոր­ծը՝ օ­դում կախ­ված թող­նե­լով հարևան­նե­րի հետ ու­նե­ցած վի­ճա­հա­րույց խն­դիր­նե­րի լու­ծու­մը:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 48203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ